Իտալիայի Նեապոլ քաղաքի կենտրոնում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը:
Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը նամակով դիմել է նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օրինակ ծառայել մյուս երկրներին։ Նամակն ուղարկվել է նախագահ Հայնց Ֆիշերին, Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսին, կանցլեր Վերներ Ֆայմանին և արտգործնախարար Սեբաստիան Ֆուրցին։
Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հրավերով, եղբայրական այցով կմեկնի Վատիկան:
Հուդաիզմի կամ մովսիսական հավատի հետնորդները, այսինքն` հրեաները, որոնք մերժեցին իրենց Մեսիային՝ Հիսուսին, մնացին Թորայի օրենքների շրջանակներում: Նրանք էլ են, բնական է, խորհում անխուսափելի մահվան մասին:
Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքի՛ր իմ առջևից Քո օգնականությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից, և իմ անկայուն մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու սգալ իմ մեղքերի համար:
Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է. իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը։
Ամենապատիվ տեր Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքը (Բեյրութ) այսօր մեկնում է Հռոմ՝ մասնակցելու Վատիկանում ապրիլի 12-ին կազմակերպված Ֆրանցիսկոս պապի պատարագին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...